«ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» հաղորդաշարը 15 տարեկան է
«[b]ATV[/b]»-ի «[b]ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ[/b]» հաղորդաշարն արդեն 15 տարեկան է: Անցնելով երկար ու դժվար ճանապարհ` hաղորդաշարն իր հաստատուն տեղն է զբաղեցնում հայկական հեռուստաեթերում՝ ունենալով հեռուստադիտողների մեծ լսարան: Հաղորդաշարը, հավատարիմ մնալով իր խոստմանը, աշխատում է համապատասխան ժամանակի պահանջներին և յուրաքանչյուր թողարկման ընթացքում ներկայացնում հեռուստալսարանին հուզող խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրություն՝ հիվանդի կողքին լինելով ախտորոշումից մինչև բուժում:
Հաղորդումը իր տեսակի մեջ լավագույններից է հայկական հեռուստաեթերում: Նրա գլխավոր պրոդյուսեր Մարգարիտա Դավթյանի ու հաղորդավարուհի Կարինե Սահակյանի աշխատանքի շնորհիվ արդեն 15 երկար ու ձիգ տարիներ հաղորդաշարը իր հեռուստադիտողին օգնում է գտնել առողջության իրենց բանաձևը: Անաչառ և համակողմանի լուսաբանման շնորհիվ հաղորդումը ստացել է բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր, ինչպես նաև իրավունք՝ համագործակցելու Երևանում գործող բոլոր բուժհաստատությունների հետ:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը շնորհավորում է հաղորդաշարի ողջ անձնակազմին՝ մաղթելով նրանց շարունակական բեղմնավոր գործունեություն: