211652_close_icon

ԵՄ անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քա­ղաքացիներին հեռացնելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

views-count1958 դիտում article-date 08:59 03-10-2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ մեր երկիրն այլևս դասվում է ապահով երկրների շարքում, ուստի Հայաստանից գնացած միգրանտներից ստացվող ապաստան հայցելու դիմումների գե­րակշռող մասը հիմա մերժվում է: Եվրամիության անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քա­ղաքացիների թվաքանակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին շրջանում զգալիորեն ավե­լացել է: Նրանց վերաբերյալ նաև ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել, ինչն էլ կհանգեցնի առաջիկայում նրանց ինտենսիվ վերադարձին: Պարզվում է, որ 2017 թվականի ընթացքում 5350 ՀՀ քաղա­քացիների՝ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն նրանցից փաստացի վերա­դարձել է ընդամենը 1470-ը անձ: Անցած տարվա ընթացքում 4135 ՀՀ քաղաքացիներ պետք է վերադառնա­յին իրենց ծագման երկիր, որոնցից փաստացի վերադարձել է ընդամենը 2030 անձ: Ընդհանուր առմամբ, 2009-2018 թթ. ընթացքում ԵՄ անդամ պետություններում ընդունվել է 46 հազար 945 ՀՀ քաղաքացիների վե­րադարձնելու մասին որոշում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր