211652_close_icon
views-count634 դիտում article-date 20:51 02-10-2019

Խարդախության համար հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 65-ամյա Գուրգեն Զ.-ն, որը սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 44-ամյա Կարեն Կ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր