Իրանը ՖԻՖԱ-ի պահանջը համարել է թշնամիների դավադրություն
Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնտարեզին քննադատել է ՖԻՖԱ-ի պահանջը՝ թույլատրել կանանց այցելել ֆուտբոլային հանդիպումներին:
«ՖԻՖԱ-ի պահանջը՝ թշնամիների ևս մեկ կանխամտածված դավադրությունն է», ասել է Մոնտարեզին:
Գլխավոր դատախազը հավելել է, որ ՖԻՖԱ-ն Թեհրանին թելադրելու օրինական լիազորություններ չունի, որ տղամարդկանց թիմերի խաղերին կանայք պետք է ներկա լինեն:
Սեպտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Իրանից երաշխիքներ է ստացել, որ երկրի հավաքականի հաջորդ խաղին կանայք իրավունք կստանան ներկա լինել տրիբունաներում:
Իրանը 2022թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի հաջորդ հանդիպումն անցկացնելու հոկտեմբերի 10-ին՝ տանը ընդունելով Կամբոջային: