1009 դիտում
19:24 30-09-2019
Ոսկերչության ոլորտի հայկական առաջատարները մասնակցել են JUNWEX ոսկեգործության և ժամագործության միջազգային բրենդերի ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 25-ից Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է JUNWEX ոսկեգործության և
ժամագործության միջազգային բրենդերի քառօրյա ցուցահանդեսը, որին մասնակցել է ոլորտի առաջատար
հայկական 6 ընկերություն։
Ցուցահանդեսը ոլորտի առանցքային միջոցառումներից է, որին մասնակցող ավելի քան 500 ընկերությունները
ցուցադրում են իրենց նորագույն արտադրանքը և փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների
գործընկերների հետ։
Ցուցահանդեսին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը համակարգող «Մարքեթինգի հայկական
ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը, ամփոփելով ցուցահանդեսի արդյունքները, նշել է. «Շատ ուրախ էինք տեսնել ոլորտի այս կարևորագույն միջոցառմանը հայկական պատվիրակության ներկայացուցիչներին, որոնք իրենց ինքնատիպ արտադրանքով զբաղեցնում են յուրահատուկ նշաձող այս տարածաշրջանային առանցքային շուկայում։ Մասնակից ընկերությունները ընդլայնեցին համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաև ստեղծեցին նոր գործնական կապեր իրախային շուկաների գործընկերների հետ»։
Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մանակցությունը համակարգվել է Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության 2019թ․ ծրագրի շրջանակում, «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ կողմից։ Վերջինիս ընտրությունը կատարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3334 դիտում
17:42 10-02-2020
Սննդի վերամշակման ոլորտի հայկական առաջատարները մասնակցում են «ProdExpo 2020» ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2883 դիտում
15:32 27-02-2020
Տեքստիլի արտադրության հայկական առաջատարները մասնակցում են «CPM 2020 – Collection Premiere Moscow» ցուցահանդեսին
2937 դիտում
13:52 27-09-2018
Հայաստանի ոսկերչական ներուժը ներկայացված է «Junwex Moscow» միջազգային ցուցահանդեսում
Այս բաժնից
556 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
481 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
487 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը