211652_close_icon
views-count1193 դիտում article-date 22:02 30-09-2019

Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հայաստան է ժամանել և ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացել 28-ամյա Արմեն Հ.-ն, որը սեպտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 1-ին մասի և 34-324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր