60187 դիտում
14:50 30-09-2019
Դանակահարություն Հանրապետության հրապարակում. մինչ բժիշկները պայքարում են 23-ամյա երիտասարդի կյանքի համար, ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին կասկածյալին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00․50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնում Շենգավիթ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ թիակին դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, որտեղ բժիշկները հայտել են, որ դանակահարված քաղաքացին տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն։
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են, որ երիտասարդը դանակահարվել է Հանրապետության հրապարակում։
Քիչ առաջ ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հատնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա Վլադիմիր Վ.-ին։
Փաստի ատթիվ ւ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Շենգավիթի ոստիկանությունում հարուցվել է քրգործ և քանի որ դեպքը տեղի է ունեցել կենտրոն վարչական շրջանում, հարուցված քրեական գործը փոխանցվելու է ոստիկանության կենտրոնական բաժին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1510 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)