211652_close_icon
views-count59941 դիտում article-date 10:16 30-09-2019

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 29-ամյա վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Սոս Տ.-ն Այնթապ-Նուբարաշեն ավտոճաապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 36 GԼ 421 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Այնթապում բնակվող 2 երիտասարդ տղաներ և ոստիկանության մեկ այլ աշխատակից, վիրավոր նշված անձանց կողմից տեղափոխվել է անվտանգ վայր, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են նրա մահը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել են ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած հրդեհը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սուրեն Ավանեսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Թորոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և նրանից պոկված գազաբալոնը տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր