Բակո Սահակյանը Գանձասարում ներկա է գտնվել Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին, հայտնում է Արցախի նախագահի լրատվական ծառայությունը:
Այնուհետև նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգևներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին և ձայնային ռեժիսորին:
Նախագահը կարևորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը՝ սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու և մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից: