4164 դիտում
22:59 28-09-2019
Տեղի ունեցավ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» շնորհանդեսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր տեղի ունեցավ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» շնորհանդեսը։ Այն ստեղծվել է ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի։ Հիմնադրամն իրականացնելու է նախագծեր և դրամաշնորհային ծրագրեր արվեստի, մշակույթի պահպանման, զարգացման և տարածման համար։
Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է տասն ամիս առաջ և աշխատելու է երկու հիմնական ուղղություններով։
«Մինասյան» բաժինը զբաղվելու է պատմության և քաղաքագիտության ոլորտներով, «Հասրաթյան» բաժինը՝ արվեստի և մշակույթի։
Հիմնադրամի տնօրենը ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն է։ Նրա խոսքով՝ հիմնադրամի գաղափարը ծագել է մի քանի տարի առաջ, բայց գրանցվել է 2018-ին:
««Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» հետամուտ է լինելու նոր գաղափարների, նոր բովանդակության ստեղծմանը, հայկական մշակութային լավագույն ավանդույթների պահպանմանը՝ այն հույսով ու վստահությամբ, որ այն կաթիլը, որը կարող է ավելացնել «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» հայկական մտքի զարգացման գործում՝ տարիների ընթացքում կդառնա արժեքավոր և օրինակելի»,- ասաց Հրաչ Քեշինյանը։
Հիմնադրամի շնորհանդեսին ներկա էին հասարակական-քաղաքական, մշակույթի բնագավառի մի շարք հայտնի մարդիկ:
Հիմնադրամի ծրագրերը, գործունեությունը և առաքելությունն ավելի մանրամասն ներկայացվեց «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» մասին պատմող ֆիլմի տեսքով:
Այսօր նաև պարզ դարձան 2019-ի մայիսի 1-ին հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային «Ճգնաժամ/ Crisis» մրցույթի արդյունքները։
Ներկայացված է եղել 40 աշխատանք, հաղթող է ճանաչվել երեք նախագիծ։
Երեկոյի շարունակությունն ապահովեց «Come away» արթ-պերֆորմանսը՝ Սանկտ Պետերբուգի «Կանան դանս» պարային տան արտիստների ներկայացմամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
19140 դիտում
17:46 10-02-2019
Միքայել Մինասյան. Մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը
6465 դիտում
23:42 16-11-2020
Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Շուշիում, կարծում եմ, դավադրություն էր.Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
556 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
481 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
487 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը