211652_close_icon
views-count1387 դիտում article-date 23:29 27-09-2019

Նյու Յորքում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմին

Սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմին: ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը և Իրաքը հուսալի գործընկերներ են, որոնց միավորում են պատմական ամուր կապերն ու քաղաքակրթական ընդհանուր արժեքները: Երկուստեք կարևորվեցին գործարար կապերի խթանումը, այլընտրանքային էներգիայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խթանումը, երկու երկրների ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված կապերի ամրապնդումը: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերը Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև դարավոր բարեկամության պահպանման գործում: Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր