211652_close_icon

Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է օրակարգային հարցեր

views-count2700 դիտում article-date 15:46 28-09-2018
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձ կատարեցին փոխգործակցությանը «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում։

Նմանատիպ նյութեր