211652_close_icon
views-count1163 դիտում article-date 12:27 27-09-2019

Զելենսկին Սթոլթենբերգի հետ հանդիպմանը բարձրացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը Նյու Յորքում իրենց հանդիպման ժամանակ բարձրացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության հարցը, հայտնում է [url=https://russian.rt.com/ussr/news/671945-gensek-nato-zelenskii]russian.rt.com[/url]-ը: Միևնույն ժամանակ, դաշինքի գլխավոր քարտուղարը չի հայտնել հնարավոր ժամկետներ՝ նշելով միայն, որ ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ: Նա հավելել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի աջակցությամբ պետք է կենտրոնանա բարեփոխումների վրա, ամրապնդի ուկրաինական անվտանգության ու պաշտպանության ինստիտուտները: Բացի այդ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «օգնում է Ուկրաինային շարժվել անդակցության ուղով»:

Նմանատիպ նյութեր