211652_close_icon
views-count1152 դիտում article-date 09:52 27-09-2019

Հայաստանն արժևորում է Խորվաթիայի հետ բարեկամական հարաբերությունները

Սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, հանդիպում ունեցավ Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Շնորհավորելով նախարար Գրլիչ Ռադմանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով առաքելության իրականացման գործում` նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Խորվաթիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ ԱԳ նախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով առավել խորացնելու և հարստացնելու համագործակցության երկկողմ օրակարգը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման և տարբեր մակարդակներում շփումների ու փոխայցելությունների ակտիվացման միջոցով: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Այս համատեքստում ԱԳ նախարարն առանձնահատուկ կարևորեց ԵՄ և անդամ երկրների հետ հարաբերությունները կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործընթացը՝ ընդգծելով, որ այն նաև կարևոր գործիք է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր