211652_close_icon
views-count35252 դիտում article-date 10:36 26-09-2019

Ավտովթար Երևանում․ բախվել են՝ Mercedes-ը, BMW-ն և 07-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, սեպտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Գարիկ Ս․-ի վարած VAZ 2107 մակնիշի 07 OO 008 համարանիշի, 38-ամյա Գոհար Բ.-ի վարած Mercedes մակնիշի 08 SG 080 համարանիշի և 39-ամյա Արտակ Ա․-ի վարած BMW մակնիշի 7177 HVV համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գարիս Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանպարհային ոստիկանության ծառայողները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր