11557 դիտում
09:08 26-09-2019
ԿՈՄԻՏԱՍ -150. Ականատեսները պատմում են, թե այդ հանդիպումը այնքա՜ն սրտաճմլիկ ու ցնցող է եղել, որ ներկաները չեն կարողացել զսպել արցունքները. Աիդա Ներսիսյան
ԿՈՄԻՏԱՍ -150
«Տարիների բացակայությունից հետո, երբ Կոմիտասը փառքով ու հաղթանակով վերադառնում է Քյոթահիա՝ պատիվներով և հարգանքով շրջապատված իր հայրենակիցներից, որոնք տեսել էին իր անբախտ մանկությունը և որբի տառապանքը փողոցներում ՝ թափառական վիճակի մեջ, հուզված փափագ է հայտնում այցելել նախ իր հայրենի տունը։
Ականատեսները պատմում են, թե այդ հանդիպումը այնքա՜ն սրտաճմլիկ ու ցնցող է եղել, որ ներկաները չեն կարողացել զսպել արցունքները։
Կոմիտասը ողջագուրվում է իր հարազատների հետ՝ ազգական, հորեղբորորդի, և ապա մտնում իր հայրենական սենյակը ու սկսում նախ լուռ և գլխիկոր շոշափել ու փայփայել պատերն ու լուսամուտները, և հետո մատների մեջ գուրգուրանքով սեղմել այն փոքրիկ գամը, որից իր սիրասուն մոր կենդանագիրն է կախված եղել տասնհինգ տարի առաջ։
Ու անկարող այլևս զսպել իր պոռթկացող հուզումը, բարձրաձայն հեկեկում է։ Կոմիտասը այդ փայտաշեն ու կիսափուլ սենյակի մեջ էր ծնվել. այնտեղ են հաջորդաբար մահացել իր նորատի բանաստեղծ մայրն ու երգիչ դժբախտ հայրը։ Դուրս գալով հայրենի տնից, Կոմիտասը հուզված գնում Է դեպի Վարի թաղի ազգային Ս. Էջմիածնի անվան դպրոցը, ուր ինքը չորս տարի աշակերտել էր։
Սրահ մտնելիս՝ նա բնազդական մղումով վազում է դեպի ձախ անկյունը և ծալապատիկ նստում փոշոտ ու կեղտոտ տախտակամածի վրա, վճռականապես մերժելով խուճապահար թաղականների խնդրանքը՝ թիկնաթոռի վրա նստելու…
Տխուր, բայց անողոք շեշտով նա պատասխանում է.
-Տարիներ առաջ ոչ ոք չգուրգուրաց ինձ վրա, երբ ես նստում էի ճիշտ այստեղ առանց բազմոցի, մինչ ուրիշներ զույգ բազմոցների վրա էին նստում։ Ես երկու անգամ ծանր հիվանդացել եմ այստեղ։
Այժմ թույլ տվեք ինձ, իմ հոժար կամքով, նստել ու հիշել իմ անցյալ դժբախտ օրերը և այս չոր տախտակները․․․»։
Հայագիտարան Հայաստան
ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆԸ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
3314 դիտում
14:42 04-06-2015
Չավին չի կարողացել զսպել արցունքները Ինյեստայի ելույթի ժամանակ. տեսանյութ
7791 դիտում
15:25 23-04-2016
Լուիս Սուարեսը չի կարողացել զսպել արցունքները` հիվանդ երեխայի պատճառով. տեսանյութ
2842 դիտում
14:32 09-05-2019
Մոուրան չի կարողացել զսպել արցունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
754 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2113 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար