Մոուրան չի կարողացել զսպել արցունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկաս Մոուրան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Այաքսի» հետ պատասխան խաղում տարած հաղթանակից հետո (3:2) դիտել է իր հաղթական գոլի տեսանյութը:
Բրազիլացին այդ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել, իսկ լրագրողները խաղից հետո ֆուտբոլիստին խնդրել են դիտել, թե ինչպես են արձագանքել 90+5-րդ րոպեին իր խփած գոլին բրազիլացի մեկնաբանները:
Դիտելով տեսանյութը՝ Մոուրան չի կարողացել զսպել արցունքներ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/09/Moura/977782]Armsport.am-ը[/url]: