Լուիս Սուարեսը չի կարողացել զսպել արցունքները` հիվանդ երեխայի պատճառով. տեսանյութ
Ապրիլի 22-ին «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հանդիպել է Ֆելինգի հիվանդությամբ տառապող փոքրիկ աղջկա հետ և խոստացել երեխային օգնել:
«Իմ բոլորը ջանքերն ու սերը այս պահից ուղղված կլինեն այդ հիվանդության դեմ պայքարին: Նախկինում այդ հիվանդության մասին ես չէի լսել և այժմ անհանգստացած եմ, քանի որ ինքս երկու երեխա ունեմ», ասել է Սուարեսը` չկարողանալով զսպել արցունքները:
Նշենք, որ Ֆելինգի հիվանդությունը օրգանիզմում նյութափոխանակության խախտման հետևանք է: