Չավին չի կարողացել զսպել արցունքները Ինյեստայի ելույթի ժամանակ. տեսանյութ
Կատալոնական «Բարսելոնան» իր լեգենդար կիսապաշտպան Չավիի հրաժեշտի երեկո է կազմակերպել: Թիմի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի ելույթի ժամանակ, որտեղ վերջինս նշել է Չավիի դերը կատալոնական ակումբի պատմության մեջ, ինչպես նաև նրա հետ իր ընկերության մասին, Չավին չի կարողացել զսպել արցունքները:
Հիշեցնենք, որ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ համարվող Չավին մրցաշրջանի ավարտից հետո իր կարիերան կշարունակի Կատարի «Ալ-Սադ» ակումբում: