211652_close_icon
views-count1844 դիտում article-date 21:38 24-09-2019

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները 20-ից ավելի գողություն ու գողության փորձ են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, բերման են ենթարկել երեք երիտասարդի։ Հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ նրանք գողություններ ու գողության փորձեր են արել։ Բաժնի հետաքննության բաժանմունքում սկսվեց նյութերի նախապատարաստման գործնթաց, որի շրջանակներում երիտասարդների մասնակցությամբ կատարվեցին դեպքի վայրի զննություններ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդները գողություններ են արել Կոտայքի, Արմավիրի, ինչպես նաև Երևանի մի քանի վարչական շրջանում գտնվող ավտոլվացման կետերից՝ գաղտնի հափշտակելով տարբեր չափի գումարներ։ Բացի այդ, գողություն են արել նաև խանութներից՝ դարձյալ հափշտակելով տարբեր չափի գումարներ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ նրանք արել են 20-ից ավելի գողություն ու փորձ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննությունը շարունակվում է։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր