211652_close_icon
views-count3286 դիտում article-date 19:54 24-09-2019

Պակիստանում 9 բալ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 15:01-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 11:01-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 33.110 և արևելյան երկայնության 73.760 աշխարհագրական կոորդինատներով (Պակիստան՝ Ջհելում քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 և տուժել ավելի քան 100 մարդ: [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր