26807 դիտում
11:20 24-09-2019
ՀՀ-ում հայտարարվել է պայմանական ռազմական դրություն. մեկնարկել է ԶՈՒ լայնածավալ զորավարժությունը
Սեպտեմբերի 24-ի առավոտյան ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը: Տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Առավոտյան ժամը 06.00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը` ՀՀ-ում պայմանական ռազմական դրություն հայտարարելու մասին, ըստ որի զինված ուժերի կառավարման մարմինները և զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի՝ համապատասխան սահմանափակումներով: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ենթակայության տակ են անցնել ՀՀ ոստիկանության և սահմանապահ զորքերը, որոնք պատրաստ են կատարելու առաջադրվող խնդիրները:
Զինված ուժերի և զորամիավորումների կառավարման կետերում ճշտվում են ծավալման և կիրառման խնդիրները:
ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող ուժերն ու միջոցները, որոնք բավարարում են առաջադրված խնդիրների կատարմանը, շարունակում են մարտական հերթապահության (պետական սահմանի պահպանության) իրականացումը, միաժամանակ ապահովում են զորքերի վերախմբավորման կատարումը և պաշտպանության անցնելը:
ՀՀ բոլոր զինվորական կոմիսարիատները պատրաստ են լրիվ ծավալով զորքերի լրահամալրում և զորահամալրում իրականացնելուն և արդեն իսկ կատարում են համապատասխան աշխատանքներ:
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն անցկացվող զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահամալրային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
976 դիտում
09:21 14-05-2024
ՀՀ ԶՈւ-ում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
4004 դիտում
17:05 26-03-2017
Անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3013 դիտում
18:08 26-05-2021
Փաշինյանն ասաց` որ դեպքում կարող է ռազմական դրություն հայտարարվել
Այս բաժնից
874 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել