4007 դիտում
17:05 26-03-2017
Անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Զինված ուժերի 2017թ. պատրաստության պլանի համաձայն` մարտի 21-ից 25-ն անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը:
«ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման պաշտպանական գործողության նախապատրաստում» թեմայի շրջանակում անցկացված վարժանքների նպատակն էր կատարելագործել կառավարման կետերի աշխատանքային խմբերի ներդաշնակումը, զարգացնել միացյալ խմբավորման գործողությունների նախապատրաստման և անցկացման հմտությունները:
Ըստ զորավարժության սցենարի` պայմանական հակառակորդն ուժեր է կուտակում սահմանամերձ շրջաններում` նպատակ ունենալով հատել ՀՀ պետական սահմանը։ Միացյալ զորախմբում ներգրավված բոլոր ստորաբաժանումները բերվում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Որոշում է կայացվում նախապես հաստատված պաշտպանական գործողությունների պլանի կիրառման մասին։ Դրան զուգահեռª իրականացվում է պետական սահմանի պահպանության հատվածի պաշտպանությունը հայկական կողմին փոխանցելու գործողությունը, ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետ համատեղ անցկացվում են միասնական գործությունների պլանով նախանշված միջոցառումները:
Զորավարժությանը ներգրավված պաշտոնատար անձինք տեղում ճշգրտել են նախատեսված միջոցառումների անցկացման շրջանները, հստակեցվել է դրանց կատարման ժամանակացույցը: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը առաջադրված խնդիրների կատարման, Միացյալ զորախմբի գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ներդաշնակման վերաբերյալ տվել է որոշակի հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2840 դիտում
15:43 08-10-2016
Ալագյազ ուսումնական կենտրոնում անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4155 դիտում
20:12 27-09-2018
Նշվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման կազմավորման տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
751 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1708 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են