211652_close_icon
views-count51879 դիտում article-date 16:24 23-09-2019

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ները, որոնցից մեկն էլ՝ հայտնվել է մայթին, բախվելով ծառին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը16։50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի փողոցի խաչմերուկում բախվել են Դավիթաշեն թաղամասի բնակիչ 23-ամյա Արսեն Պ․-ի վարած BMW մակնիշի 35 FQ 342 համարանիշի և Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ 27-ամյա Միհրան Կ․-ի վարած BMW մակնիշի 57 RA 577 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Միհրան Կ․-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել ծառին, ում էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր