Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ուզբեկների միջև. կան տուժածներ
6 մարդ է մարմնական վնասվածքներ ստացել «Նոր» Մոսկվայում շինարարների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ոստիկանությանը։
Հայտնի է դարձել, որ Հայաստանից ու Ուզբեկստանից ժամանած շուրջ 40 շինարարներ «Նոր Մոսկվայի» շինհրապարակներից մեկում կռվի են բռնվել, որի ընթացքում օգտագործել են մահակներ, մետաղե ձողեր, բահեր և այլն։
Ոստիկանները պարզել են, որ վիճաբանություն է առաջացել, երբ աշխատողներից մեկն աղբը թափել է տանիքից, վիճաբանությունը թեժացել է և վերածվել տուրուդմփոցի, ինչի ժամանակ էլ 6 մարդ տուժել է։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Իրավապահները քրեական գործ են հարուցել խուլիգանության հոդվածի հատկանիշներով։