Սանկտ-Պետերբուրգում ամենագնացը մխրճվել է բեռնատարի տակ. զոհվել է 2 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր կեսօրին Սանկտ-Պետերբուրգի մոտ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 2 հոգի:
Նախնական տվյալներով, Scania բեռնատարը անսարքության պատճառով կանգնել է ճանապարհի եզրին, իսկ վարորդը չի հասցրել վթարային հատուկ նշանը տեղադրել բեռնատարի ետևում, և վայրկյաններ անց Volkswagen Tiguan մակնիշի ամենագնացը մեծ արագությամբ մխրճվել է բեռնատարի քարշակի տակ:
Բախման արդյունքում ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Մեքենայում գտնվող ուղևորը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: