Արթուր Գևորգյան. Դեռ ամեն ինչ որոշված չէ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շնորհավորում եմ մեր շնորհալի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին՝ կարիերայի ընթացքում 2-րդ անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Չնայած դեռ ամեն ինչ որոշված չէ։
Մենամարտից հետո մեր մարզչական կազմը բողոք է ներկայացրել մրցավարական անձնակազմին։ Սպասում ենք պատասխանին և հուսով ենք, որ հաղթանակը կշնորհվի մեր բռնցքամարտիկին և Բաչկովին կտեսնենք եզրափակչում։
Բարձր եմ գնահատում նաև մեր մյուս բռնցքամարտիկների կատարած աշխատանքը, որոնցից մի քանիսին շատ քիչ չբավականացրեց մեդալի համար։
Ընդհանուր առմամբ, աշխարհի առաջնությունում մեր բռնցքամարտիկներից շատերը տոնեցին 2-3 հաղթանակ, ինչը նշանակում է, որ հավաքականը ի զորու է Տոկիոյի Օլիմպիական խաղերի 5-7 ուղեգիր նվաճել»։