1512 դիտում
16:29 20-09-2019
Արամ Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, կերպարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Էդուարդի Իսաբեկյանին շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարչի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Նմանատիպ նյութեր
762 դիտում
19:55 02-04-2014
Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում
1025 դիտում
12:46 26-05-2014
ԼՂՀ նախագահի կողմից Վիգեն Խաչատրյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում
2603 դիտում
13:31 22-01-2016
Մելիք Վարդանյանին շնորհվել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում
Այս բաժնից
469 դիտում
21:23 29-04-2024
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
868 դիտում
21:14 29-04-2024
Ավարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
505 դիտում
20:58 29-04-2024
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում