211652_close_icon
views-count3743 դիտում article-date 13:19 20-09-2019

«Արթիկ», «Արմավիր», «Հրազդան» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում հայտնաբերվել է16 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար, 6 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, գործարանային արտադրության 52 խաղաթուղթ, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք և 1 լիտր ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ։ Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր