Մեսին ներկայացրել է հագուստի սեփական ապրանքանիշը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ստեղծել է հագուստի ապրանքանիշը:
Մեսիի քույրը՝ Մարիա Սոլը, ամերիկյան դիզայներ Տոմի Հիլգիֆերի քրոջ՝ Ջինի Հիլգիֆերի հետ միասին դարձել է նախագծի մենեջերը:
Մեսին ապրանքանիշը համարում է պարգևային: Առաջին հավաքածուն արդեն վաճառքում է:
«Հաճելի էր ներկայացնել հագուստի սեփական բրենդը: Առաջին հավաքածուն արդեն հասանելի է: Բոլորին գրկում եմ», գրել է Մեսին իր ինստագրամում:



