211652_close_icon
views-count2404 դիտում article-date 10:00 20-09-2019

Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կադաստրի կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի վերլուծությունը, որում, ի թիվս այլ կետերի, տեղեկացրել է նաև, որ տվյալ ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 19,3 տոկոս, իսկ ցածրը՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ 0,6 տոկոս: Բացի դա, Երևանում 2019 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների առավել բարձր՝ 20,5 տոկոսն արձանագրվել է դարձյալ Կենտրոն, իսկ առավել ցածր՝ 0,7 տոկոսը՝ Նուբարաշեն վարչական շրջաններում: Վերլուծությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գներն աճել են առնվազն 9,5 տոկոսով: Բնակարանների շուկայական միջին գների ամենաբարձր աճն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 16,3 տոկոս: Կենտրոնին հաջորդում են Աջափնյակը՝ 11,6, Արաբկիրը՝ 11,1 և Դավթաշենը՝ 10,8 տոկոսներով, իսկ գների ամենացածր աճն արձանագրվել է Ավան վարչական շրջանում՝ 4,7 տոկոս: ՀՀ բանկերի միջոցով տրված հիփոթեքային վարկերի ծավալները 2019 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 3,7 անգամ, սակայն բազմաբնակարան շենքերում առք ու վաճառքի գործարքների քանակը կրճատվել է 5,33 տոկոսով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր