211652_close_icon
views-count1970 դիտում article-date 09:13 20-09-2019

Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու լուրջ ներուժ ունեն՝ ԱՄՆ կոնգրեսականներ․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց են կապում ամուր մշակութային ու պատմական հարաբերություններ և հայ ժողովրդի ներդրումն ԱՄՆ-ի զարգացման գործում անգնահատելի է, [url=https://www.amerikayidzayn.com/a/5090954.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին տված հարցազրույցում նշեց սենատոր Ջեք Ռիդը. «Այսօր ոգեշնչող է տեսնել, որ Հայաստանում իրական ժողովրդավարություն է հաստատվել և մենք ցանկանում ենք դրա հիման վրա կառուցել մեր հարաբերությունները: Հուսանք, որ Հայաստանում ազատության այդ կայծը կտարածվի ամբողջ տարածաշրջանի վրա»: Կոնգրեսական Ֆրանք Փալոնի կարծիքով, Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրությանն արժանանա Արևմուտքի կողմից, քանզի մինչ Արևելյան Եվրոպայի և Խորհրդային Միության նախկին երկրների զգալի հատվածը ժողովրդավարության անկում է գրանցում, Հայաստանը առաջընթացի ճանապարհին է. «Առկա է այն կարծիքը, թե Հայաստանը, իբր խորհրդային բլոկի մաս է կազմում, Ռուսաստանի ուղեծրում է գտնվում և բարեկամական տրամադրված չէ Միացյալ Նահանգների հանդեպ: Մենք գիտենք, որ դա այդպես չէ և պետք է ավելի ակտիվ աշխատենք, որպեսզի կանխենք նման թյուրըմբռնումը»: Ջեքի Սփիր-Կանչելյանն, ով նախաձեռնել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ ամերիկյան օգնության հատկացման նախաձեռնությունը, ընդգծում է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը կավելանա, որը կարևոր աջակցություն է Հայաստանի իշխանություններին ժողովրդավարության հաստատման գործում. «Ժողովրդավարական ուղին բռնած Հայաստանը շարունակում է մնալ շրջապատված հարևաններով, որոնցից ոմանք Միացյալ Նահանգների բարեկամները չեն: Հայաստանը նաև շրջափակման մեջ է երկու հարևան պետությունների կողմից: Այս ամենը Հայաստանի ժողովրդավարությունն էլ ավելի տպավորիչ է դարձնում»: Նշենք, որ Հայաստանին 40 միլիոն հավելյալ ամերիկյան օգնություն հատկացնելու վերաբերյալ Սփիր-Կանչելյանի նախաձեռնությունն ընդունվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ: Այն դեռևս պետք է հաստատվի Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչներից բաղկացած միասնական հանձնաժողովի կողմից:

Նմանատիպ նյութեր