211652_close_icon
views-count11223 դիտում article-date 18:26 19-09-2019

Հայբիզնեսբանկը «ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2019» ցուցահանդեսի մասնակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 12-ից 14-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում էր իր կողմից մատուցվող շահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ Վարչապետը, ով բացման արարողությունից հետո շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացավ ցուցադրված արտադրանքին, ներկայացված տեխնոլոգիաներին և նորարարական համակարգերին: Այս տարի հայկական ընկերություններից ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն տեղական արտադրողներ, այլ նաև ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից: «Արմենիա Էքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսի այցելուները Բանկի տաղավարում ոչ միայն ծանոթացան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայություններին և պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլև անհրաժեշտության դեպքում ստացան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն Բանկի աշխատակիցներից: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ… [b]Հայբիզնեսբանկ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր