211652_close_icon
views-count41241 դիտում article-date 14:01 19-09-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Honda-ն ու մրգով բարձած Ford-ը. վերջինս էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17.6--րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Ա. Ա.-ի վարած Ford Transit մակնիշի 24 ԼՕ 128 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ա. Հ.-ի վարած Honda մակնիշի 35 NV 050 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ն դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ford-ը, որը բարձված է եղել մրգերով, բախվել է երկաթե արգելապատնեշին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+

Նմանատիպ նյութեր