211652_close_icon
views-count1808 դիտում article-date 09:43 19-09-2019

ՀԱԿ-ը փակ նիստ է արել. որոշ հարցերում որոշել են պաշտպանել փաշինյանական «գիծը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս փակ հանդիպում է տեղի ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում, որը վարել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Թերթի ՀԱԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Հիմնական քննարկվող թեման կապված է եղել ՍԴ շուրջ ընթացող գործընթացների և ընդհանուր ներքաղաքական զարգացումների հետ։ Ըստ տեղեկությունների, ՀԱԿ-ում որոշել է են իրենց թիմակիցների մեկնաբանություններով ավելի սրել ՍԴ-ին ուղղված քննադատությունները, ավելի ակտիվ լինել ՍԴ կազմը փոխելու և իրենց թեկնածուին՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու «պահանջատիրության» հարցում։ Ի դեպ, արդեն իսկ ակնառու է, որ հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչները նշյալ հարցում ամենաագրեսիվն են։ Ուշագրավ է, որ հենց այդ հանդիպումից հետո կտրուկ ակտիվություն ցուցաբերեց նաև ԱԺ իմքայլական խմբակցությունը: Քննարկման առանցքը եղել է նաև այն, որ ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները, որոնք սոցցանցերում և լրատվականներում ակտիվ են, հատկապես Մարտի 1-ի, ՍԴ-ի և Ամուլսարի հարցում հստակ պաշտպանեն փաշինյանական «գիծը»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր