Ղազախստանում գնացքը բախվել է ուղևորատար ավտոբուսին. կա 1 զոհ, 9 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է Ղազախստանի Ալմաթիի շրջանում գնացքը բախվել ՌԴ Եկատերինբուրգից Ալմաթի մեկնող ավտոբուսին: Վթարը տեղի է ունեցել Շամալգան երկաթգիծ կայարանում:
Բախման հետևանքով ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, իսկ 9 ուղևոր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Նշվում է, որ ավտոբուսի վարորդը, չենթարկվելով լուսացույցին, դուրս է եկել գծերի վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել բախումը: