ԱՄՆ-ում գնացքը բախվել է մարդատար ավտոբուսին. կա 4 զոհ ու տասնյակ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4 մարդ է զոհվել և մի քանի տասնյակը՝ վիրավորվել ԱՄՆ-ի Միսսիսիպի նահանգում տեղի ունեցած ավտոբուսի և գնացքի բախումից, հաղորդում է BBC-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել Հարրիսոն շրջանի Բիլոքսի քաղաքի մերձակայքում. Բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոբուսին և մոտ 100 մետր այն քշել-տարել։
Նշվում է, որ բախման պահին գնավքի արագությունը ցածր է եղել, հակառակ դեպքում զոհերի թիվն ավելի շատ կլիներ։
Ավտոբուսի մեկնարկը եղել էր Տեխասից, սակայն դեռևս անհայտ պատճառներով մնացել էր գնացքի գծերի վրա։ Նրանում եղել է 50 ուղևոր, մեծամասամբ՝ տարեցներ։