Ֆրանսիայում գնացքը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսին. կա 2 զոհ, 19 վիրավոր, բոլորը երեխաներ են
Ֆրանսիայի հարավում՝ Պերպինյանայից Վիլֆրանշ դե Կոնֆլան մեկնող գնացքը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսին: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ վթարի հետևանքով կա 2 զոհ, ևս 7 հոգի մարմնական ծանր վնասվածքներ են ստացել, իսկ 12-ը՝ միջին ծանրության:
Աղբյուրի տեղեկություններով՝ զոհվածներն ու վիրավորները երեխաներ են:
Դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը:
Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: