211652_close_icon
views-count1540 դիտում article-date 12:22 15-09-2019

Հրդեհ Արցախի պողոտայում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 15:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 10 տանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝ 16:01-ին: Այրվել են 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը, քիվը (0.5 գմ), միկրոալիքային վառարանը և պահարանը՝ մասամբ: Տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր