211652_close_icon
views-count45634 դիտում article-date 11:44 13-09-2019

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 30–ամյա վարորդի BMW-ն ու 24–ամյա վարորդի ВАЗ 21074-ը. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհաի 77.6-րդ կմ նատվածում բախվել են Երևանի բնակիչ, 30-ամյա Կարեն Զաքարյանի վարած BMW մակնիշի 13 VZ 003 համարանիշի և Սևանի բնակիչ, 24-ամյա Վանիկ Խանզադյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 XL 543 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխպատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր