211652_close_icon
views-count1665 դիտում article-date 20:06 12-09-2019

Զբոսաշրջիկի ուսապարկից փորձել էր գողություն անել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները գողության փորձի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Անհապաղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում գողության փորձ կատարելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց բաժին։ Պարզվեց, որ Մաշտոցի պողոտայում նա մոտեցել է մի զբոսաշրջիկի և փորձել նրա ուսապարկից ինչ-որ բան գաղտնի հափշտակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին ու հաղորդում ընդունել։ Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր