211652_close_icon
views-count2390 դիտում article-date 11:14 12-09-2019

Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Բանջարանոցային մշակաբույսերի համախառն բերքը 2018թ. կազմել է 628.2 հազ.տոննա, որը ներառում է 926 հա ջերմոցներից և ջերմատներից հավաքված 68.2 հազ. տ բանջարանոցային մշակաբույսերի բերքը: Օպերատիվ տվյալների համաձայն՝ Հայաստանում շահագործվում է շուրջ 1300 հա ջերմատուն, որից նորագույն տեխնոլոգիաներով մշակվող ջերմատների մակերեսը շուրջ 177 հա է: Ջերմատների ընդհանուր քանակի շուրջ 90 տոկոսը Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում են: Ներկայումս կառուցվում են 26 հա ընդհանուր տարածքով ջերմատներ: Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ բանջարեղենի առանձին տեսակներ` լոլիկը, վարունգը, տաքդեղն ու սմբուկը կտրուկ թանկանում են նոյեմբերից: Հիմնականում բարձրանում են ծածկած գրունտի բանջարեղենի գները։ Եվ այս ծածկած գրունտի բանջարեղենի գնի վրա մեծ ազդեցություն է ունենում ներքին շուկայում իրացվող ծածկած գրունտի փոքր արտադրողների արտադրանքը, որոնց ինքնարժեքը համեմատաբար բարձր է, և պահանջարկի դեպքում էլ գները տարեվերջին զգալիորեն փոխվում են՝ դեպի բարձրացում: Իսկ պետական աջակցության ծրագիրը կմեղմի գնային տատանումները, ապրանքն ավելի մատչելի կդառնա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր