1798 դիտում
16:53 11-09-2019
Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների պուրակում բացել են Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը։
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում ցուցանակը կլրացնեն Արցախի հետ Ֆրանսիայի մյուս քույր քաղաքները:
«Շնորհավորում եմ Արցախ-Ֆրանսիա համագործակցության հերթական խորհրդանիշի առիթով և հարատևություն եմ մաղթում մեր բարեկամությանը»,-նշել է խորհրդարանի ղեկավարը:
Միջոցառումն անց է կացվել Ֆրանսիայի խորհրդարանականների՝ Արցախ կատարած այցի շրջանակում:
Նմանատիպ նյութեր
3538 դիտում
14:02 04-04-2018
Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև բարեկամության հռչակագիր է կնքվել
Այս բաժնից
7700 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը