Իշխան Զաքարյանը հավակնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հավակնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը թափուր է այս տարվա մայիսի 2-ից, երբ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Իշխան Զաքարյանը հույս ունի, որ եթե «Ծառուկյան» դաշինքը մաս կազմի իշխող կոալիցիային, իր նշանակումը ևս իրականություն կդառնա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]