Ջոն Հեֆերնն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար է նշանակվել
Հայաստանում 2011-2014թթ. ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար է նշանակվել: Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքից:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/26/1057049/]տեղեկացրել էինք[/url], որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնից հեռացել է Վիկտորյա Նուլանդը՝ եվրոպական քաղաքական դաշտում ամերիկյան դիվանագիտության ամենագլխավոր պաշտոնյաներից մեկը: Նրա հետ միասին իրենց պաշտոններից և պետքարտուղարությունից հեռացել են մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետներ: Նուլանդը ժամանակին «Եվրամայդանի» գլխավոր աջակիցներից մեկն էր:
Ջոն Հեֆերնը 2015 թվականի օգոստոսից զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը: