211652_close_icon
views-count3269 դիտում article-date 20:20 10-09-2019

Մասիսի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 20-ին ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդուց ահազանգ ստացվեց, որ Այնթապ գյուղում կայանված իր մեքենայի սրահից գողացել են դրամապանակն ու բջջային հեռախոսը։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, արանց արդյունքում Մասիսի ոստիկանների տեսադաշտում հայտնվեց գողությունը կատարելու մեջ կասկածվող անձը։ Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդը օրերս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ բերման ենթարկվածը նախորդ տարվա հուլիսին էլ է գողություն կատարել՝ մի տղամարդու մեքենայի սրահից գաղտնի հափշտակելով պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր