Սոչիում տեղացել է առաջին ձյունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սոչիի հանգստյան գոտիներից մեկում առաջին ձյունն է տեղացել: Այս մասին հայտնում РИА Новости-ն:
Ինչպես նշում են ականատեսները, ձյան տեղումները սկսել են շաբաթ առավոտյան, իսկ երեկոյան տեղացած ձյունը դեռ չի հալչել:
Համապատասխան լուսանկարները տեղի բնակիչները հրապարակել են սոցցանցերում: Ձյունապատ հողատարածքը ֆիքսել են նաև անվտանգության տեսախցիկները:
Աղբյուրի տեղեկություններով՝ այսքան վաղ այդ տարածքում ձյուն չէր տեղացել արդեն 30 տարի: