211652_close_icon

Արմեն Սարգսյանի հրամանագրով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել

views-count1902 դիտում article-date 16:47 06-09-2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդգար Կարապետյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր