1865 դիտում
09:01 06-09-2019
Ի՞նչ ընդհանուր օրակարգ ունի Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերի» հետ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին, պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպում է անցկացնում «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Գարեգին Չուգասզյանի և Ժիրայր Սեֆիլյանի հետ: Այս հանդիպման մասին լուրը լայնորեն քննարկվեց սոցիալական ցանցերում և մամուլում՝ հռետորական հարց հնչեցնելով՝ ինչ ընդհանուր օրակարգ ունի վարչապետը տեռորիստների հետ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել՝ ինչ ընդհանուր օրակարգ է առկա: Սակայն վերջինս դժվարացավ մանրամասներ ներկայացնել՝ ասելով, թե հանդիպմանը չի մասնակցել և միայն կարող է հաստատել հանդիպման փաստը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:
Անդրադառնալով քննադատություններին՝ նա նշեց. «Հանրապետական կուսակցությունը թող իրենց գործածի համար բնորոշում գտնեն, հետո նոր ուրիշներին բնորոշում տան»:
Իսկ, ահա, Ժիրայր Սեֆիլյանը հանդիպման մասին նշեց, թե վարչապետի հետ խոսել են իրենց մոտ առկա մտահոգությունների մասին՝ կապված երկում ստեղծված իրավիճակի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
26042 դիտում
22:59 17-05-2018
«Սասնա ծռերի» աջակիցները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ. Aysor.am
4728 դիտում
10:15 09-08-2016
Վիտալի Բալասանյանը վերադարձել է Երևան և այցելել «Սասնա ծռերի» կալանավորված անդամներին. «Ժողովուրդ»
5853 դիտում
09:12 12-08-2016
«Սասնա ծռերի» և Նորք-Մարաշի հանցավոր խմբի որոշ անդամների միևնույն խցում են պահում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
601 դիտում
09:02 03-05-2024
Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել․ «Ժողովուրդ»
535 դիտում
08:32 03-05-2024
Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»