211652_close_icon
views-count1247 դիտում article-date 18:28 04-09-2019

Ոստիկանները հայտնաբերել են խաբեությամբ 22 գոճի հափշտակած երիտասարդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 22-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի երիտասարդ այցելել են Վանաձորում ապրող 64-ամյա մի տղամարդու և նրանից վերցրել 22 գոճի՝ գումարը երկու ժամ անց տալու պայմանով, սակայն հեռացել էր անհայտ ուղղությամբ՝ չվճարելով գումարը։ Նախնական հաշվարկով տուժողին պատճառվել էր մոտ 400․000 դրամի վնաս։ Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին խարդախությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունն ու բնակության վայրը։ 27-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Նախնական տվյալներով՝ նա գոճիները տարել է Արմավիրի մարզ ու վաճառել։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր